Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վստահություն է հայտնել, որ, չնայած ընթացիկ տնտեսական դժվարություններին, երկրին «շատ լավ տարիներ» են սպասվում։
Ելույթ ունենալով Բրանդենբուրգում ընթացող Արևելագերմանական տնտեսական ֆորումում՝ Մերցը հայտարարել է, որ Գերմանիայի ապագայի վերաբերյալ հոռետեսության և մռայլ կանխատեսումների որևէ պատճառ չի տեսնում։
«Մեր երկրի լավագույն ժամանակները հետևում չեն մնացել, ընդհակառակը՝ շատ լավ տարիներ դեռ առջևում են՝ Արևելյան Գերմանիայում, Արևմտյան Գերմանիայում, ողջ Գերմանիայում և ընդհանուր առմամբ Եվրոպայում»,- ասել է կանցլերը։
Նա նաև կոչ է արել քաղաքական ուժերին մի կողմ դնել կուսակցական տարաձայնությունները և կենտրոնանալ համատեղ աշխատանքի վրա՝ հանուն երկրի ու Եվրոպայի ապագայի։




























