Շենգավիթի 8/4 տեղամասում ավարտվել է քվեների հաշվարկը։ Ըստ քվեարկության արդյունքների՝

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 445 ձայն:

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը հավաքել է 302 ձայն:

Երրորդ հորիզոնականում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը  137 ձայնով:

Ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 1951 մարդ, որոնցից քվեարկությանը մասնակցել է 1131-ը։

Քվեների հաշվարկի ընթացքում արձանագրվել է նաև 11 անվավեր քվեաթերթիկ։