Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Հայաստանի նոր Ազգային ժողովում, ԿԸՀ կայքում այդ պահին հրապարակված 2005 ընտրատեղամասերի տվյալների համաձայն, կներկայացվեն 4 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր» - 61 մանդատ
«Ուժեղ Հայաստան» դաշինք - 28 մանդատ
«Հայաստան» դաշինք - 11 մանդատ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 5 մանդատ։
Վերջին պահին «ԲՀԿ»-ին հաջողվել է հաղթահարել 4 տոկոսանոց շեմը, ինչը հնարավորություն է տվել այս քաղաքական ուժին անցնել խորհրդարան։
4 ամենախոշոր ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագիր»-ին, մեկը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, և դրա մանդատների թիվը դառնում է 28։





























