Այնպիսի ընտրախախտում, որն արդյունքների վրա կազդի, նման խախտում չի եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ես կողմնակից եմ, որ բոլոր նվազագույն կասկածելի տեղամասերում, որ ինչ-որ պաճառով կասկածելի են, բոլոր նման տեղամասերում իրականացվի վերահաշվարկ, որովհետև մենք «գծի» վրա ենք: Մեկ քաղաքական ուժի անցողիկ շեմը, ըստ էության, մի քանի ձայնով կարող է որոշվել, դրա համար մեզ հարկավոր է, որ ունենանք գերճշգրիտ պատկերը»,-նշեց նա:
Հովակիմյանը հավելել է, որ սկսելու է զբաղվել վաղվա վերահաշվարկների նախապատրաստական աշխատանքներով:
Նշենք, որ ըստ ԿԸՀ նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
· «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825 տոկոս
· «Ուժեղ Հայաստան»՝ 23,281 տոկոս
· «Հայաստան» դաշինք՝ 9, 934 տոկոս
· «Բարգավաճ Հայաստան»՝ 3,996 տոկոս:
Սա նշանակում է, որ ԲՀԿ–ն չի անցնում շեմը և չի մասնակցելու մանդատների բաշխմանը։ Սակայն ԲՀԿ–ի ձայները շատ մոտ են 4 տոկոսին և եթե հասնեն 4 տոկոսի, ապա նա կմասնակցի մանդատների բաշխմանը և կհայտնվի ԱԺ–ում։





























