ԱԳՆ-ն դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև 2026 թ. հունիսի 26-ը: 

«Հարգելի՛ դիմորդներ, 

Ծրագրի նկատմամբ շարունակվող հետաքրքրությունը հաշվի առնելով՝ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026թ. հունիսի 26-ը։ 

Առաջին գրավոր քննությունը տեղի կունենա 2026թ. հուլիսի 1-ին»,- տեղեկացնում են արտաքին գերատեսչությունից: