Հայաստանի առանձին վայրերում հունիսի 20-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդերևութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս մի քանի աստիճանով, սակայն արդեն կիրակի այն կսկսի նվազել։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +36+38։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +33+36,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+29, 

Լոռիում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+30,

Տավուշում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+35,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +24+28,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+37,

Արարատում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+39, 

Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+39, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +25+29,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +35+39,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+31։