Վրաստանի նախագահը IԻսրայելում երկրի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Բեկա Դվալիին, հաղորդում է Georgia Online-ը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։

Գերատեսչությունում նշել են, որ Դվալին ունի երկարամյա աշխատանքային փորձ ինչպես ԱԳՆ կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում։

2022 թվականից նա զբաղեցնում էր Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Ավստրալիայում, իսկ 2012–2022 թվականներին ղեկավարում էր երկրի դիվանագիտական առաքելությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում։

Ավելի վաղ նա նաև աշխատել է որպես արտակարգ և լիազոր դեսպանորդ Մեծ Բրիտանիայում, Վրաստանի դեսպանության ավագ խորհրդական ԱՄՆ-ում, ԱԳՆ եվրոպական ինտեգրման դեպարտամենտի փոխտնօրեն և նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ՄԱԿ-ի վարչության պետ։

Բեկա Դվալին ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։