ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր երկիրը կարող է ոչնչացնել Իրանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներին։
«Այո, ես կարող եմ: Եվ մենք չենք ցանկանում խոսել դրա մասին: Բայց մենք, անշուշտ, հետևում ենք»,- ասել է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ամերիկյան կամ իսրայելական զինվորականներն ի վիճակի՞ են վնաս հասցնել Իրանի գործող կառավարությանը։





























