Գիշերը 01։00–ի մոտ մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը, նրան դուրս են բերել եւ տեղափոոխել հիվանդանոց, իսկ մյուս երկու քաղաքացիների ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բատիկյան փողոցում մեկ քաղաքացի էր ընկել ջրանցքը, որը հայտնել էր որ իր հետ եւս երկու քաղաքացի է ընկել ջրանցքը։