2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների ընտանիքներից ութը, որոնք քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ են, կշարունակեն ևս երեք ամիս (2026 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր) ստանալ 300 000 դրամի չափով սոցիալական աջակցություն։ Համապատասխան որոշումը օգոստոսի 6-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։
Շահառուները կարող են դիմում ներկայացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը ներառյալ։
Ընդհանուր առմամբ այս նպատակների համար պետական բյուջեից հատկացվել է 7 մլն 200 հազար դրամ (մոտավորապես 20 հազար դոլար — խմբ.)։





























