Երեւանում, մայիսի 15-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի թիվ 17/7 հասցեում գտնվող խանութում գող կա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը խանութից բերման է ենթարկել 37-ամյա Վաչագան Ա.-ին, որը գողություն կատարելու նպատակով  պատուհանի ապակին կոտրելով՝ մտել էր ներս:

Կատարվում է նախաքննություն: