Ամերիկյան հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը գլխավորել է 100 ամենաազդեցիկ հայտնի մարդկանց ցանկը Forbes հանդեսի վարկածով: Հատկանշական է, որ անցած տարի նա միայն 50-րդն էր: Վարկանիշը կազմելուց հաշվի են առնվում անձի գումարային եկամուտներն ու մամուլում նրա մասին հիշատակումները:
Երկրորդ տեղում հանգրվանել է հաղորդավար Օփրաի Ուինֆրին, իսկ երրորդը 18-ամյա երգիչ Ջասթին Բիբերն է: Նախորդ տարվա առաջատար Լեդի Գագան այս տարի միայն 5-րդն է:
Ամենա-ամենաների տասնյակում հայտնվել են նաեւ երգչուհի Ռիհաննան, Բրթինի Սփիրսը, Քեթի Փերին, դերասան Թոմ Քրուզը, ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, իսկ հայազգի Քիմ Քարդաշյանը 7-րդն է:




























