Մերի Ռիչարդսոն Քենեդիին` Ռոբերտ Քենեդի կրտսերի կնոջը, մայիսի 16-ին մահացած վիճակում գտել են իր տանը: Կնոջ մահվան պատճառը հայտնի չէ: Մայիսի 17-ին դիահերձում է նշանակվել:

Հայտնի է, որ նա ալկոհոլի եւ թմրանյութերից կախվածությամբ է տառապել: 2010 թվականի մայիսին Քենեդին ձերբակալվել էր հարբած վիճակում վարելու համար, իսկ  այդ նույն տարվա օգոստոսին զրկվել էր վարորդական իրավունքից, հայտնում է KM.RU-ն:

Մերի Ռիչարդսոն Քենեդին ամուսնացել էր սպանված նախագահ Ջոն Քենեդիի զարմիկի հետ 1994 թվականին: Նրանք ունեն 4 երեխա: 2010 թվականին Ռոբերտ Քենեդին ամուսնալուծվել է: 

Ռոբերթ Քենեդի կրտսերը հայտնի է որպես փաստաբան, որը  մասնագիտացած է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Բացի դրանից, նա զբաղվում է հասարակական գործունեությամբ եւ աշխատում է ռադիոյում: