Ամերիկյան դերասանուհի Հոլլի Բերրին պապարացիներից պաշտպանություն է հայցել նախագահ Բարաք Օբամայից: Նա դժգոհել է, որ պապարացիները բառացիորեն ահաբեկում են երեխաներին:

Ինչպես հաղորդում է Life News-ը, համբերության վերջին կաթիլը լցրել է մայիսի 10-ին Լոս Անջելեսում տեղի ուենցած միջադեպը, երբ դերասանուհին դստեր` Նալա Օբրիի հետ դուրս էր գալիս դպրոցից եւ հանդիպել է պապարացիների խմբին:

Կինեմատոգրաֆի պատմության ընթացքում «Օսկար» ստացած առաջին աֆրոամերիկացի դերասանուհին կարծում է, որ ԱՄՆ-ում չափազանց մեղմ օրենք է գործում, որը թույլ է տալիս ապօրինաբար ներխուժել մարդկանց անձնական կյանք:

Դերասանուհին վստահ է, որ միայն նախագահ Բարաք Օբաման կարող է օգնել խնդրի լուծման ուղղությամբ եւ կատարելագործել իրավական համակարգը: