Գերմանիայի Աուգսբուրգի գլխավոր երկաթուղային կայարանում անհայտ առարկայի պայթյուն է տեղի ունեցել, մի քանի մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Bild թերթը։
Կայարանի շենքը և ուղիներից մեկը փակվել են, գնացքների երթևեկությունը զգալիորեն սահմանափակվել է, հարակից փողոցները շրջափակվել են։ Թե կոնկրետ քանի տուժած կա և ինչն է դարձել պայթյունի պատճառը, առայժմ չի հաղորդվում։



























