Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ նրա կողակից Վալերի Թրիերվեյլերն ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամային կնվիրեն պայուսակ եւ դեմքի խնամքի միջոցներ, որոնք պատրաստված կլինեն ֆրանսիական նահանգային վարպետների ձեռքով:
Նահանգային վարպետների արտադրանքն փարիզյան ավանդական ճոխության փոխարեն Ամերիկա տանելու գաղափարը Վալերի Թրիերվեյլերին է, հայտնում է Montagne թերթը:
Օլանդը եւ նրա զուգընկերուհին կմասնակցեն G8-ի գագաթաժողովին, որը տեղի կունենա ամերիկյան նախագահների քաղաքից դուրս գտնվող Քեմթ Դեւիդ առանձնատանը` մայիսի 18-19-ը:
Ըստ հրատարակչության` Միշել Օբաման կստանա ֆրանսիական հյուրերից Le Tanneur ընկերության կանացի պայուսակ, որն արտադրվել է Ֆրանսիայի հենց կենտրոնում գտնվող Կորեզ դեպարտամենտում, ինչպես նաեւ Sothys խնամքի միջոցների հավաքածու, որը նույնպես արտադրվել է Կորեզի փարֆյումերների յուրահատուկ բաղադրատոմսերով:
Կորեզյան վարպետների տաղանդը քաջ հայտնի է Ֆրանսուա Օլանդին. 2001-2008 թթ. նա եղել է դեպարտամենտի վարչական կենտրոնի` Տյուլ քաղաքի քաղաքապետը:




























