ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կազմել է 364.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.90 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.08 դրամ (աճել է 0.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 361–362.5 դրամով, վաճառվում է 364-366 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 413-416.5 դրամով, վաճառվում է 421–427 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.03–4.17 դրամով, վաճառվում է 4.25–4.48 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 362 դրամով, վաճառվում՝ 364 դրամով:

Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 420.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.13 դրամով, վաճառվում է 4.20 դրամով: