Ռուսաստանում գնաճը աստիճանաբար նվազում է և սեպտեմբերի 14-ի դրությամբ կազմել է 6,2%, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տնտեսական հարցերով խորհրդակցության ժամանակ, հայտնում է ТАСС-ը։
Ըստ Պուտինի՝ գնաճի նվազումը շարունակվում է 2025 թվականի երկրորդ եռամսյակից։ Ներկայիս ցուցանիշը, նշել է ՌԴ նախագահը, զգալիորեն ցածր է անցյալ տարվա մակարդակից։
Պուտինը նաև հիշեցրել է, որ 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանում տարեկան գնաճը կազմել է 10,3%։





























