Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ին հավաստիացրել է՝ Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու կարգավիճակում որեւէ փոփոխություն չի լինելու։
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու վերաբերյալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հղած գրությունից հետո` Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբության հետ եւ հավաստիացրել, որ եկեղեցու կարգավիճակում որեւէ փոփոխություն չի լինելու, եկեղեցին շարունակելու է գտնվել Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու Ուկրաինայի Հայոց թեմի իշխանության ներքո` որպես հոգեւոր-եկեղեցական նշանակության կառույց:
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Ուկրաինայի հայոց թեմում արդեն իսկ հոգեւոր սպասավորության է կոչվել Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը, ով թեմակալ առաջնորդի իշխանության ներքո իր ծառայությունն է բերելու իբրեւ Ղրիմի առաջնորդական փոխանորդ եւ Սբ. Խաչ վանքի վանահայր:




























