Իրանը ետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Մուհամեդ Բիգար Բահրամիին, հաղորդում է SalamNews-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները:

Պատճառը այն է, որ Բաքվում Իրանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիայի ժամանակ հոգեւոր առաջնորդի հասցեին վիրավորանք է հնչել:

Տվյալ պահին ենթադրվում է, որ դիվանագետը կանչվել է Թեհրան` խորհրդակցությունների համար: Դեսպանի`Ադրբեջան ետ վերադարձի ժամկետն անհայտ է: Դասպանն իր երկիր կուղեւորվի մայիսի 22-ին: