Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովը դեկտեմբերի 15-ին կայացած նիստի ժամանակ առաջարկել է դիմում հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

«Չնայած, որ Կոնգրեսը որոշում է կայացրել օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին, ԱՄՆ նախագահը դեռ չի հաստատել փաստաթուղթը: Այդ պատճառով էլ մենք պետք է հանձնաժողով ստեղծենք եւ դիմում ընդունենք՝ ուղղված ինչպես Բարաք Օբամային, այնպես էլ Կոնգրեսին»,- ասել է Ասադովը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Սենատի եւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամների համատեղ նիստում ընդունվել էր ԱՄՆ 2010թ. պետբյուջեի նախագիծը:

Ասադովի կարծիքով՝ եթե նման դիմում ուղարկվի, ԱՄՆ նախագահը կարող է չհաստատել որոշումը, որ օգնություն է նախատեսում Լեռնային Ղարաբաղի համար: Այդ նապատակով նախագահի նախաձեռնությամբ ստեղծվել է խորհրդարանի յոթ պատգամավորներից բաղկացած հանձնաժողով: