Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը համոզմունք է հայտնել, թե անկախ հանրապետության ճանաչման գործընթացը կշարունակվի: Հիշեցնենք, որ այսօր Սուխումում կայացել է Աբխազիայի եւ Նաուրուի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստաթղթի ստորագրման արարողությունը: Այդ երկիրը դարձավ 4-րդը, որ որոշում կայացրեց Աբխազիայի անկախության ճանաչման մասին: Ավելի վաղ դա արել էին Ռուսաստանը, Վենեսուելան եւ Նիկարագուան:
Սերգեյ Բաղապշի խոսքով, Աբխազիան բանակցություններ է վարում Կարիբյան ավազանի որոշ երկրների հետ, Մերձավոր Արեւելքի երկրների եւ անգամ մի քանի եվրոպական երկրների հետ: «Շատ բան մեզնից է կախված լինելու, նրանից, թե ինչպիսի պետական համակարգ ենք ստեղծում, ինչպես է զարգանում տնտեսությունը»,- ասել է նա:




























