Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հրշեջները հավաքվելով՝ փորձել են երթով շարժվել դեպի Ստամբուլի քաղաքապետարան։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը թույլ չի տվել երթը եւ բողոքավոր հրշեջների դեմ օգտագործել է հատուկ միջոցներ։
Պայմանագրով աշխատող այն հրշեջները, ում պայմանագիրը լրանում է այս տարի, հավաքվելով Ստամբուլի այգիներից մեկում, սկսել են շարժվել դեպի քաղաքապետարան։ 930 հրշեջներին միացել են աշխատավորական արհմիությունների ներկայացուցիչներ։ Թուրքական ոստիկանությունը բողոքավոր հշեջներին զգուշացրել է, որ երթը արտոնված չէ եւ փորձել է կանգնեցնել այն։ Սակայն հրշեջները շարունակել են իրենց երթը։ Այդ ընթացքում ոստիկանությունը սկսելէ կիրառել ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Կան վիրավորներ։




























