Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Կոնստանտին Բիրյուլինին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: