Վրացական Մցխեթա- Թիանեթիի շրջանում հունիսի 3-ին ականի վրա պայթել է տեղի անտառապահների մեքենան:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա-Online»-ը,  բեռնատարում գտնվող 8 հոգին թեթեւ վնասվածքներ են ստացել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

«Երկու շաբաթ առաջ մեր անտառապահները նույն ճանպարհով անցել են, եւ ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել: Մենք կասկածում ենք, որ ականը տեղադրվել է վերջին օրերին»,-ասել են տեղական վարչակազմից:

Կատարվում է միջադեպի հետաքննություն: