Երեւանի կոնյակի գործարանը Ամանորի նախօրեին բացում է դռները բոլորի համար։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, դեկտեմբերի 19-20-ը Արամ Խաչատրյանի արձանի մոտից ավտոբուսները ցանկացողներին անվճար կտեղափոխեն գործարան, որտեղ էքսկուրսիա կկազմակերպվի հնեցման մառանում, որտեղ ընդունում են նաեւ Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերին։

Տեղեկացնենք, որ Երեւանի կոնյակի գործարանը մաս է կազմում «Պեռնո-Ռիկար» տրանսատլանտյան կազմակերպությանը, որը աշխարհում ալկոհոլային խմիչքներ արտադրող առաջատար ընկերություններից է։ Երեւանի կոնյակի գործարանը նաեւ Հայաստանում կոնյակ արտադրող ամենախոշոր ընկերությունն է։