Հայաստանի ղեկավարությունը շարունակում է Ադրբեջանից փախստականներին բնակարանով ապահովելու ծրագիրը: Ադրբեջանից փախստական ընտանիքների թիվը Երեւանում 1000-ն է: Այդ մասին դեկտեմբերի 18-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը:
Նրա խոսքով, այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է մոտ 40 մլն դոլար: Բացի այդ, եւս 38,5 մլն հարկավոր է տեղահանվածներին իրենց բնակության նախկին վայրերը վերադարձնելու համար:



























