«Շվեյցարիայի կառավարության մզիկթներ կառուցելու արգելքը երկրում դժգոհություն է առաջացրել ուղղափառ մահմեդականների մոտ»,- գրում է ամերիկյան «The Chronicle of Higher Education» պարբերականի վերլուծաբան Կարլին Ռոմանոն:

Նա նշում է, որ «իսլամը ամենաանհանդուրժող կրոն է»: Շվեյցարիայի կառավարության որոշումից գոհ չեն մնացել Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները եւ մի շարք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ` այդ քայլը համարելով անհանդուրժողականության դրսեւորում եւ հույս հայտնելով, որ Բեռնը կվերանայի իր որոշումը: Ինչ արած, դրանից ես չեմ լալիս: Ես լալիս եմ, երբ հիշում եմ հայերի մասին, ովքեր առաջինն են քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն եւ մահմեդական թուրքերի կողմից գրեթե ոչընչացվել են: Եւ արդյո՞ք կարելի է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած էթնիկ զտումները` ցեղասպանությունը, համեմատել շվեցարացի ժողովրդի ցանկության հետ: Չէ որ խոսքը բռնության կամ կրոնական տարրի ճնշման մասին չէ (նշենք, որ մզկիթները շարունակում են իրենց գործունեությունը)":

Այնուհետ հոդվածի հեղինակը նորից վերադառնում է Հայոց ցեղասպանությանը` հիշեցնելով 1915 թվականի իրադարձությունները, երբ Օսմանյան Թուրքիայի ձեռքով սպանվեցին 1,5 մլն հայեր: Այդ իրադարձություններին եւս նախորդել էին նմանատիպ կոտորածներ, որոնք շարունակվեցին նաեւ 1915 թվականից հետո: Դեռւս 1895 թվականին «The New York Times»-ը տպագրել է «Եւս մեկ հայկական հոլոքոստ» վերնագրով հոդված:

Կ Ռոմանոն վկայակոչում է ամերիկյան թերթերում տարբեր տարեթվերին տպագրված այլ հոդվածներ` նշելով, որ «բարեբախտաբար գնալով ավելանում է Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածների թիվը, թեեւ հրեական Հոլոքոստի մասին իմացողների թիվն ավելի շատ է»:

Ելնելով նրանից, որ Հայոց ցեղասպանության հարցը դեռեւս փակ է շատերի համար, Ռոմանոն համառոտ հիշեցնում է պատմական դեպքերը` սկսելով Սուլթան Աբդուլ Համիդից եւ երիտթուրքերից եւ ծանոթացնելով մարդկության դեմ կատարված չարագործություններին:

"Վերադառնալով մզկիթներ կառուցելու արգելանքին` նշեմ, որ սա անհանդուրժողականության վերաբերյալ ազդանշան է եւ ոչ թե դրա կիրառումը: Շվեյցարացիները շատ լավ հասկանում են մահմեդականացման վտանգը, որը սպառնում է ողջ հասարակությանը: Նրանք չեն ուզում դա, քանի որ քաջատեղյակ են մահմեդականների` քրիստոնյաների նկատմամբ ունեցած մեծագույն անհանդուրժողականության մասին: Այդ պատճառով էլ նրանք ասում են «Մենք չենք լինի իսլամի կողմից կառավարվող հասարակություն, մենք շատ շուտով կկանգնեցնենք այդ գործընթացը»,-ամփոփում է Ռոմանոն: