Ադրբեջանում կորչում է ղարաբաղյան հակամարտության հարցում որպես միջնորդ հանդես եկող ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ վստահությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին հայտարարել է Ադրբեջանի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան:
«Մինսկի խումբը հայտնում է իր դիրքորոշումը միայն բանակցությունների առանձին փուլերի մասին: Սակայն նրա ներկայացուցիչները միշտ զերծ են մնացել այդ խմբի անդամ-երկրների գործողությունների վերաբերյալ կարծիք հայտնելուց»,- նշել է Մուրադովան:
Նրա խոսքով, ժամանակին Հայաստանը աջակցություն է ստացել Ռուսաստանից եւ Ֆրանսիայից, «այդ պատճառով էլ նրանք (Մինսկի խմբի համանախագահները) այդ հարցում իրար չեն մեղադրում եւ չեն էլ մեղադրելու ապագայում»,- հայտնում է Trend News-ը:



























