Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դեկտեմբերի 18-ին մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին է հանձնել նախորդ օրը ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհված գեներալ-գնդապետի, իսկ ծառայության տնօրենի տեղակալներ Ռոմիկ Հարությունյանին եւ Ֆելիքս Ցոլակյանին` գեներալ-լեյտենանտի ուսադիրները: Վարչապետը նաեւ հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ աշխատակիցներին շնորհված պետական բարձր պարգեւները: