Ամերիկյան առցանց կատալոգ Total Car Score-ը նշել է 2012 թվականի լավագույն մեքենաների տեսակները` արտադրված ԱՄՆ-ում: Վարկանիշը կազմվել է 9 խոշորագույն հրատարակչությունների վերլուծության եւ մեքենաների օրինակների համեմատության արդյունքներով, որոնց շարքում են MSN Autos-ը, U.S. News & World Report-ը եւ Consumer Guide-ը:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Total Car Score-ի վարկանիշը հետեւյալն է.
1. Cadillac CTS
2. Buick LaCrosse
3. Chevrolet Traverse
4. Ford Flex
5. GMC Acadia
6. Cadillac CRS-V
7. Chrysler 300
8. Ford Taurus SHO
9. Cadillac SRX
10. Chrysler 300 SRT-8




























