100 տարի առաջ արտադրված Rolls-Royce ավտոմեքենան աճուրդում վաճառվել է 4,7 մլն ֆունթ սթերլինգով (շուրջ 5,8 մլն եվրո): Աճուրդը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի հարավում գտնվող Արեւմտյան Սուսեքս կոմսությունում:
Խոսքը պրեմիում դասի Silver Ghost (արծաթե ուրվական) մեքենայի մասին է, որը թողարկվել է Միացյալ թագավորությունում 1907-1926 թվականներին: Նախօրեին երեկոյան աճուրդում վաճառված Rolls-Royce-ը հավաքվել էր ձեռքով` պատվերով: 1912 թվականին այն արժեցել է 93 հազար ժամանակակից ֆունթ (շուրջ 115 հազար եվրո):
Ինչպես գրում է «Դեինգին», մեքենան ունակ է եղել զարգացնել մինչեւ 20 մղոն/ժամ արագություն, որն այդ ժամանակ թույլատրելի առավելագույն արագությունն էր Մեծ Բրիտանիայում:




























