Թուրքիայի Իզմիր քաղաքում լրտեսության մեղադրանքով ձերբակալված երեք հոգին ընդունել են իրենց մեղքը։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Իզմիրի հատուկ ծառայության աշխատակիցները մեկ տարի հետեւելով այդ անձանց՝ ձերբակալել են 65-ամյա մի զբոսավարի, եւ եւս երկու այլ մասնագիտության տեր անձանց։
Կասկածյալները մեղադրվում են հօգուտ օտար երկրների լրտեսություն անելու մեջ։ Ձերբակալվածների տներից առգրավվել են ֆոտոժապավեններ, զինվորական տեղամասերի լուսանկարներ, փաստաթղթեր, մեծ քանակությամբ լազերային սկավառակներ, տեսախցիկներ, համակարգչային տեխնիկա, առանց փաստաթղթի զենք եւ այլն։ Նշվում է, որ կասկածյալները տարբեր տեսակի ինֆորմացիայի համար դրսից ստացել են 500-ից 1000 եվրո գումար։




























