Հայ ազգային կոնգրեսի հետախուզությունը վատ է աշխատում։ Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի հայտարարությունն այն մասին, թե ՀՅԴ անդամները գաղտնի հանդիպել են Սահմանադրական դատարանի նախագահի հետ։

Նրա խոսքով, այդ հանդիպմանը մասնակցել է միայն Վահան Հովհաննիսյանը. «Ես հանգիստ եմ վերաբերում նման հանդիպումներին»՝ ավելացնելով, որ այդ մասին համապատասխան հայտարարություն է տարածվել։

Շարունակելով հավաստիացնել, որ ՍԴ-ի հետ հանդիպումը գաղտնի չի եղել, Արմեն Ռուստամյանը զարմացել է. «Չլինի՞, թե կարծում եք, թե մեր՝ Սահմանադրական դատարան մտնելու պահին այնտեղ բոլորը քնած էին եւ մեզ չտեսան։ Այդպիսի տեղերում գաղտնի հանդիպումներ չեն լինում։ Գաղտնի հանդիպումներ լինում են, օրինակ, սաունաներում»։

Նշենք, որ ՀԱԿ-ը պնդում է, թե իրենց համար պարզ է, որ «ՀՅԴ-ն իր գործողությունները համաձայնեցնում է իշխանությունների հետ»։