«Մենք օլիգոպոլիաների դեմ ենք պայքարելու, ոչ թե օլիգարխների»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ի պատասխան հարցի, թե արդյո՞ք իր կուսակցական դառնալը չի խանգարելու մոնոպոլիաների ու օլիգարխների դեմ պայքարելու համար, հաշվի առնելով, որ գրեթե բոլոր օլիգարխները հանրապետականի անդամներ են:
Այս կաակցությամբ Տ. Սարգսյանը կարծիք հայտենց, որ ՀՀԿ-ն վայելում է հասարակության գերակշիռ մեծամասնության վստահությունը, որտեղ մեծամասնությունը այս կամ այն մասնագիտության մարդիկ են: «Օլիգոպոլիայի դեմ պայքարը դա Տիգրան Սարգսյանի պայքարը չէ, դա քաղաքական թիմի դիրքորոշումն է, որը ղեկավարում է երկր նախագահը: Այսինքն ես այդ թիմի անդամն եմ եւ կուսակցական դառնալով դե ֆակտո թիմի անդամ լինելը դարձավ դե յուրե»:
Այնուհետեւ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ՌԱԿ եւ ՍԴՀԿ կուսակցությունների պառակտման հարցում դերակատարում ունենալու մեջ շրջանառվում է իր անունը, նա ասաց. «Իմ կարողությունները գերագնահատում են: Իբր ես բանուգործ չունեմ եւ զբաղված եմ կուսակցություններ պառակտելով: Նման բան չկա: Ես ի պաշտոնե հանդիպել եմ այդ կուսակցությունների ղեկավարների հետ` նրանց խնդրանքով»:




























