Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 62-րդ կիլոմետրում` Ներքին Գետաշեն գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի ենթարկելով Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 1957 թ. ծնված Աղասի Գեւորգյանին, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հարվածել ծառին:

Պատահարի հետեւանքով Ա. Գեւորգյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդ, նույն մարզի Լիճք գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Հայկ Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց, ավելի ուշ` Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նույն օրը մեկ այլ պատահար է գրանցվել Սպիտակ-Երեւան ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում: Իրար են բախվել ՎԱԶ-2107 մակնիշի ՎԱԶ-2103 մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի Արեւաշող գյուղի բնակիչ, 1965 թ. ծնված Արթուր Հակոբջանյանը տեղում զոհվել է, իսկ 5 ուղեւոր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց:

Տուժածների վիճակը միջին ծանրության է: