Ի պատասխան ամերիկյան ՀՀՊ համակարգի ստեղծման, Ռուսաստանը մտադիր է զարգացնել իր հարվածային հարձակողական համակարգերը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, որ աշխատանքային այցով գտնվում է Հեռավոր Արեւելքում:
«Հավասարակշռությունը պահելու համար, չունենալով ՀՀՊ ստեղծման ծրագրեր, որ շատ թանկ են եւ կասկածելի արդյունավետությամբ, մեզ պետք է զարգացնել հարվածային հարձակողական համակարգերը»,- ասել է Պուտինը:
Նա նշել է նաեւ, որ Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություններ հաղորդել ռուսաստանյան հարձակողական սպառազինությունների մասին՝ ՀՀՊ ոլորտում ծրագրերի մասին տեղեկությունների փոխարեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:




























