ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ամստերդամ-Դեթրոյթ օդանավում նախաձեռնված ահաբեկչության փորձը ԱՄՆ-ի անվտանգության ապահովման «համակարգային ձախողման» արդյունք է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Նիգերիայի 23-ամյա քաղաքացի Ումար Ֆարուկ Աբդուլ Մութալաբը փորձել էր ինքնաթիռում գործի գցել ոտքին ամրացված պայթուցիկ սարքը, սակայն պայթուցիչը խափանվել էր։ Աբդուլ Մութալաբը կարողացել էր պայթուցիկ սարքը անցկացնել Լաոսի եւ Ամստերդամի օդանավակայաններում տեղադրված մետաղորսիչ սարքերի եւ անվտանգության համակարգերի միջով։ Հետախուզությունը ահաբեկչի մասին տեղեկություններ է ունեցել պայթյունի փորձից մի քանի շաբաթ առաջ, սակայն նրան վնասազերծել են ոչ թե հատուկ ծառայությունները, այլ ինքնաթիռի ուղեւորները:
«Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է դեկտեմբերի 25-ին` Ծննդյան տոներին, ամերիկյան ինքնաթիռը պայթեցնելու փորձի պատասխանատվությունը:




























