Դեկտեմբերի 30-ի գիշերը ՝ Մոսկվայի ժամանակով 02։30-ին, 69 տարեկան հասակում վախճանվել է Պետդումայի նախկին կոմունիստ պատգամավոր Վասիլի Շանդիբինը։
Նրա կինը հայտնել է, որ իր ամուսնուն վիրահատել էին, ամեն ինչ բարեհաջող էր անցել, եւ բժիշկներն այժմ շոկի մեջ են։ Նա նաեւ հայտնել է, որ հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 3-ին։
Վասիլի Շանդիբինը ծնվել էր 1941թ.-ին։ 1995-ին ընտրվել էր որպես պատգամավոր։
1999թ. երկրորդ անգամ էր ընտրվել որպես պատգամավոր, աշխատել կապի եւ տրանսպորտի հանձնաժողովում։ 2007թ. որպես պատգամավոր առաջադրվեց Ռուսաստանի ագրարային կուսակցության կողմից։




























