2009-ը փորձությունների եւ հնարավորությունների տարի էր։ Այս մասին ասվում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ամանորյա ուղերձում։
«Մեր երկիրը կայացման եւ ինքնահաստատման երկար ճանապարհ է անցել։ Այդ ընթացքում մենք ընկերներ եւ հարազատներ ենք կորցրել։ Այսօր մենք առիթ ունենք կրկին գլուխ խոնարհել Արցախի ազատության ու անկախության համար զոհվածների առաջ՝ նրանց ընտանիքներին մաղթելով արիություն եւ բարեկեցություն։ Մեր երիտասարդ պետությունը պատվով է հաղթահարել անցնող տարվա դժվարությունները։ Մենք տարին ավարտում ենք սոցիալ-տնտեսական ձեռքբերումներով։ Այս գործում մեծ է Հայաստանի, հայկական Սփյուռքի դերը։ Հպարտությամբ կարելի է արձանագրել, որ հայ ժողովուրդը միակարծիք է ԼՂՀ անկախության եւ ինքնիշխանության պահպանման հարցում»,- նշվում է ուղերձում։




























