Հայաստանի հյուսիսային շրջաններում օգոստոսի 09-10-ը գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 11-13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւելյան` 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 9-ին  կնվազի 1-2 աստիճանով, 11-12-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Երեւանում`օգոստոսի 09-10-ին երեկոյան ժամերին  հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, 11-13-ին  սպասվում է  առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: