«ԱրմենՏելի» սեփականատեր «Վիմպելկոմ» ընկերության ֆիքսված հեռախոսակապի վաճառման մասին լուրերը բացարձակ սուտ են։ NEWS.am-ին թղթակցին մեկնաբանելով ֆիքսված հեռախոսակապի վաճառքի մտադրության վերաբերյալ մամուլի հրապարակումները՝ հայտարարեց «ԱրմենՏելի» մամուլի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը։
«Կոչ եմ անում անհիմն, անպատասխանատու ասեկոսեներ պարզապես չտպել։ Դա բացարձակ սուտ է»,- ասաց Բեղլոյանը։
Նշենք, որ օգոստոսի 14-ին լրատվամիջոցներից մեկը գրել է, թե ըստ շրջանառվող լուրերի, «ԱրմենՏել» ընկերության սեփականատեր ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը ցանկանում է այս աշնանը վաճառել ֆիքսված լարային հեռախոսակապն՝ իր տնօրինման տակ պահելով միայն բջջային կապը։



























