Օգոստոսի  21-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նորագավիթ թաղամասից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 60-ամյա մի կին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 21.30-ին, բաժին է ներկայացել 30-ամյա մի տղամարդ եւ խոստովանել, որ նույն օրը, ժամը 16.30-ին, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել կնոջը:

Կատարվում է քննություն: