Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշի դեմ թուրք ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ պետնախարար, Եվրամիության հետ հարաբերություններում գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը այցելել էր Բահչեշեհիր համալսարան, որտեղ պետք է ելույթ ունենար։

Հենց խորհրդաժողովի սկզբից բողոքող ուսանողները բարձրաձայն բղավել ու սուլել են Էգեմեն Բաղըշին։ Վերջինս եվրոպական չափանիշներին համապատասխան, երկու րոպե ժամանակ է տվել ուսանողներին իրենց բողոքը ավարտին հասցնելու համար։ Դրանից հետո ուսանողները սկսել են նախարարի հասցեին վիրավորանքներ տեղալ։ Ոստիկանների կողմից դահլիճից հեռացվել են բողոքավոր ուսանողները, որոնց միջեւ միջանցքում շարունակվել է վիճաբանությունը։