«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հեռուստամարաթոնի միջոցները կուղղվեն Շուշիի վերականգնմանը։
ԼՂՀ քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանի խոսքով, «համալիր մոտեցում է ցուցաբերվում բոլոր հարցերին»։
«Վերականգնումը չի նշանակում հնի կրկնություն, նորություններ եւս կլինեն։ Արդյունքում քաղաքը կստանա միայն իրեն բնորոշ դեմք։ Դա կարվի ավանդականի եւ ժամանակակցի համադրությամբ»,- նշել է նախարարը։
Պետական միջոցները կուղղվեն նաեւ Ագրարային համալսարանի շենքի կառուցմանը։ Մնացած ծրագրերը կֆինանսավորի «Հայաստան» համահայկական հիմնադրամը։



























