«Եվրատեսիլ-2010» 55-րդ միջազգային մրցույթի մասնակցելու է 39 երկիր: Այս մասին տեղեկացնում է միցույթի պաշտոնական կայքը: Հրապարակված ցանկում են Հայաստանը, Վրաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Իսրայելը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Թուրքիան, Ուկրաինան, Խորվաթիան, Շվեյցարիան, Շվեդիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան:

Երկրների մեծ մասն արդեն հայտարարել են, որ սկսում են մրցույթի իրենց մասնակցի ընտրությունը: Ռուսաստանում արդեն մրցույթի պոտենցիալ մասնակիցները սկսել են դիմումների ներկայացումը: Ուկրաինան հայտարարել է իր մասնակցի անունը, ում 6 հավակնորդների շարքում ներքին ընտրությամբ որոշել է հեռուստաընկերությունը: Ըստ այդմ, Եվրատեսիլ-2010-ում Ուկրաինան կներկայացնի Վասիլի Լազարովիչը:

Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Երկու կիսաեզրափակիչ փուլերին կմասնակցեն 17-ական երկիր, իսկ կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 25-ին եւ 27-ին: Եզրափակիչ փուլում (մայիսի 29-ին) մասնակիցներին կմիանան նաեւ կազմակերպիչ երկրների (Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա) ներկայացուցիչները: 2009 թվականին Եվրատեսիլի հաղթող է դարձել Ալեքսանդր Ռիբակը: