Դեռ նոր-նոր է մարել դանիական լրատվամիջոցներում Մուհամեդ Մարգարեի ծաղրանկարների հրապարակման հետ կապված սկանդալը, երբ հիմա էլ նույնպիսի ծաղրանկարներ են հայտնվել նորվեգական լրատվամիջոցներում:

Նորվեգական «Աֆտենպոստեն» (Aftenposten) թերթը տպագրել է Մուհամեդ Մարգարեի նույն այն ծաղրանկարները, որոնց տպագրումը դանիական թերթերից մեկում ամբողջ աշխարհի մահմեդականների մոտ սուր բողոքի ալիք էր բարձրացրել:

Նորվեգական թերթի խմբագրի խոսքով, ծաղրանկարների տպագրումը կապված է խոսքի ազատության հետ: Նույն հաջողությամբ թերթը տպագրել է բազմաթիվ արեւմտյան քաղաքական գործիչների ծաղրանկարներ եւ ծաղրել է նրանց:

Նշենք, որ Մուհամեդի ծաղրանկարները կրկին տպագրելու պատճառը եղել է այն, որ անցած շաբաթ Կոպենհագենում այդ ծաղրանկարների հեղինակը հարձակման է ենթարկվել մահմեդական ծայրահեղականի կողմից: Սոմալիցի մահմեդական մի սպանելու նպատակով ներխուժել է ծաղրանկարչի տուն, սակայն նրան վնաս տալ չի կարողացել, քանի որ ծաղրանկարիչը գտնվելիս է եղել զրահապատ սենյակում: Հաղորդում է ERR-ն: