Մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Գառնիկիչն Աշտարակում իր պլանավորած՝ քաղաքապետ կարգելու ծրագրի տապալումից   հետո չի հրաժարվում Արագածոտնում իր ազդեցությունը մեծացնելու մտքից, բացարձակ անհեթեթություն է:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

«Ցավոք որոշ լրատվամիջոցներ զբաղված են լուրեր հորինելով եւ տարածելով , թերեւս այլ կերպ չեն պատկերացնում իրենց գործունեությունը: Իսկ, թե ինչու է տվյալ լրատվամիջոցը արդեն տեւական ժամանակ ակնհայտ զբաղված նման լուրեր տարածելով, գուցե եւ հետագայում անդրադառնանք»,- ավելացրեց Սոնա Տռուզյանը: