Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները սեպտեմբերի 5-ին, ժամը 21.15-ին, Երեւան քաղաքի Պռոշյան փողոցից բերման են ենթարկել 36-ամյա Իգոր Գ.-ին:
Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ նա օգոստոսի 27-ից հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:



























