Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները սեպտեմբերի 6-ին, ժամը 09.00-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 44-ամյա Աշոտ Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս տարվա մայիսի 23-ից նա գտնվում էր հետախուզման մեջ:

Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները Աղբերք գյուղի գյուղամիջից բերման են ենթարկել 47-ամյա Աշոտ Մ.-ին, որը ս/թ հուլիսի 20-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: